Ազգային արժեքների պահպանման հիմքում ընկած է մշակութային ավանդույթների շարունակականության ապահովումն ու խթանումը: «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը մշտապես կարևորել է մշակութային նախաձեռնությունների աջակցությունն ու խրախուսումը` հատկապես շեշտադրելով ազգային մշակույթի պահպանումը, վերարժևորումն ու տարածումը: