Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ

նախաձեռնություն

Ֆիլհարմոնիկ նվագախմբի և դասական երաժշտության մշակութային արժեքի ընկալումը և գիտակցումը խթանելու նպատակով` «ԴԱՐ» հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերում «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ» հասարակական կազմակերպությանը: «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ» հասարակական կազմակերպության նպատակն է` ստեղծել նոր հնարավորություն, նոր իրականություն, նոր միջավայր՝ Ֆիլհարմոնիկն անդադար կատարելագործելու, հայ ժողովրդի տաղանդը հանրահռչակելու և նոր տաղանդներ բացահայտելու համար:
Կիսելով «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ» նախաձեռնության արժեքներն ու գաղափարները` «ԴԱՐ» հիմնադրմաը 2019թ. ի վեր ֆինանսական աջակցություն է տրամադրում նվագախմբի ծրագրերի իրականացմանը:

2019 թ. դեկտեմբերի 23-ին՝ Ամանորի նախաշեմին, Հայաստան ժամանեց համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին: Աննախադեպ համերգը տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Արամ Խաչատրյան համերգասրահում: Ոգեշնչված այս գեղեցիկ միջոցառումով` «ԴԱՐ» հիմնադրամն իր աջակցությունը ցուցաբերեց «Ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամներ» ՀԿ-ին:

Share on facebook