ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Կայուն զարգացմամբ և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքների խթանում, որը նպաստում են բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանը և երջանկությանը:

Արժևորելով գրականության լուսավորչական դերն ու ընթերցանութան կարևորությունը, «ԴԱՐ» հիմնադրամը նախաձեռնեց ծավալել հրատարակչական գործունեություն և դեռևս 2007 թվականին տպագրեց առաջին գիրքը: Հրատարակչության գրքերը լայն տարածում են գտել և իրենց տեղն են գրավել դպրոցական գրադարաններում, գրախանութներում, բազմաթիվ ընթերցողների գրապահարաններում:

Ազգային արժեքների պահպանման առաքելությունը սկսվում է դպրոցից, հետևաբար «ԴԱՐ» հիմնադրամի առաջնահերթություններից է` աջակցել կրթական ու գիտական ծրագրերի, որոնք խթանում են հայրենաճանաչությունը, համայնքային ինքնության զարգացումն ու կատարելագործումը: Սրան զուգահեռ, հիմադրամն իր գործունեության ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրել նաև բազմաթիվ անհատների` կրթության, մասնագիտական կատարելագործման համար անհրաժեշտ ծախսեր հոգալու համար:

«ԴԱՐ» հիմնադրամը կարևորում է քաղաքացիների կյանքի որակի բարելավման, սոցիալական և հումանիտար կարիքների բավարարման անհրաժեշտությունը: Այս նպատակով բազմաթիվ նվիրատվություններ ու ֆինանսական աջակցության նախաձեռնություններ են իրականացվել հիմնադրամի գործունեության ընթացքում, հատուկ ուշադրության են արժանացել առողջական խնդիրների հաղթահարման մարտահրավերի առաջ կանգնած մշակութային գործիչները:

«ԴԱՐ» հիմնադրամը կարևորում և խրախուսում է առանձին համայնքներում կամ ոլորտներում թիրախային զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և խմբերի գործունեությունը: Զարգացման ծրագրերը կայուն հեռանկար են բացում համայնքների համար, որոնք կարող են նման ծրագրերից հետո նորանոր բարձունքներ հաղթահարելու սեփական ուղին հարթել` ձեռք բերված հմտությունների և ռեսուրսների շնորհիվ:

Տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ  «ԴԱՐ»

Հանրապետության փ․ 37,
0010 Երևան, Հայաստան
+374 10 501515
info@darfoundation.am