ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ազգային արժեքների պահպանման առաքելությունը սկսվում է դպրոցից, հետևաբար «ԴԱՐ» հիմնադրամի առաջնահերթություններից է` աջակցել կրթական ու գիտական ծրագրերի, որոնք խթանում են հայրենաճանաչությունը, համայնքային ինքնության զարգացումն ու կատարելագործումը: Սրան զուգահեռ, հիմադրամն իր գործունեության ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրում նաև բազմաթիվ անհատների` կրթության, մասնագիտական կատարելագործման համար անհրաժեշտ ծախսեր հոգալու համար:

Քարին Տակ

Արցախ․ Քարին Տակ

քարանձավի պեղումների միջազգային բազմառարկայական ծրագրի աջակցություն

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբարտորիայի Արցախի Հանրապետության Քարին Տակ քարանձավի պեղումների միջազգային բազմառարկայական ծրագիրը նպատակ ուներ վերականգնել հայերի գենետիկական պատմությունը՝ սկսած քարի դարից, ինչպես նաև պարզաբանել հնագույն մարդկանց և շրջակա միջավայրի փոխհարաբերությունները: Դաշտային աշխատանքները մշտապես իրականացվել են օտարերկյա առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությամբ:

Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս

ատլասի ստեղծման ծրագիր

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլուցիոն գենոմիկայի լաբարատորիան ստանձնել է պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծման հավակնոտ ծրագրի իրականացումը՝ հայկական գենոֆոնդի հարուստ խճանկարը վերարտադրելու, ինչպես նաև Արևելյան Հայաստանում հայերի բնիկ ժողովուրդ լինելու վերաբերյալ անհերքելի փաստն ապացուցելու նպատակով:

Անիվ հիմնադրամ

«Անիվ»

հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամ

2018 թ. հոկտեմբերին ֆինանսական աջակցություն տրամադրվեց «Անիվ» հիմնադրամին՝ Հայաստանում կրթական և մշակութային ծրագրերի իրականացման համար:

աջակցություն

2018 – 2019 թթ․ դպրոցի ծրագրերի իրականացմանն աջակցեց նաև «ԴԱՐ» հիմնադրամը` նպաստելով երկրների երիտասարդության շրջանում առաջնորդների բացահայտմանն ու նրանց միջև կապերի ամդրապնդմանը:

Բջնիի միջնակարագ դպրոց - DAR foundation

Բջնիի միջնակարագ դպրոց

աջակցություն

Կոտայքի մարզի Բջնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարագ դպրոցի բարեկարգման նպատակով 2018 թ. օգոստոսին դպրոցին ֆինանսական նվիրատվություն իրականացվեց:

«ԱՐԱՏՏԱ» հիմնադրամ

աջակցություն

2018 թ. մարտին «ԴԱՐ» հիմնադրամը Ֆինանսական աջակցություն ցուցաբերեց «ԱՐԱՏՏԱ» գիտաուսումնական մշակութային հիմնադրամին` նպաստելով կազմակերպության գործունեության խթանմանը:

«Книжка под подушку»

2016 թ. մարտ ամսին Ռուսաստանի Դաշնությունում «Մանկական մշակույթ» հիմնադրամը կազմակերպեց Մանկական գրքի փառատոն, ինչի կազմակերպման հարցում «ԴԱՐ» հիմնադրամը ևս իր ներդրումն ունեցավ` ֆինանսական աջակցության տեսքով:

բազմամյա ծրագիր

2007 թվականին «ԴԱՐ» հիմնադրամի ջանքերով հիմնանորոգվեց Ծաղկունքի բաց դպրոցը` աշակերտների և ուսուցիչների համար ստեղծելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բարեկարգ և ժամանակակից միջավայր: