2007 թվականին հիմնադրամի ջանքերով հիմնանորոգվեց Ծաղկունքի բաց դպրոցը` աշակերտների և ուսուցիչների համար ստեղծելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բարեկարգ և ժամանակակից միջավայր:
2010 – 2015 թթ. «Այբ» հիմնադրամը ևս իր ներդրումն ունեցավ դպրոցում՝ տարածելով իր կրթական տեխնոլոգիաները և մասնակցելով ընդհանուր կրթության որակի բարելավմանն ուղղված միջոցառումներին:
2013-թ.-ից ի վեր «ԴԱՐ» հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի մի շարք գեղարվեստական հանրակրթական ծրագրեր:
Այդպես, 2017 թվականին ուսումնա-մեթոդաբանական տեսալբոմների տեսքով ներկայացվել է նաև Նորայր Այվազյանի կողմից համակարգվող գեղարվեստական հանրակրթական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների կատալոգը` Գոհար Սանոսյանը հեղինակմամբ:
Տրամադրվող շարունակական աջակցության շրջանակներում հիմնադրամը 2019 թ. ֆինանսավորեց «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամին` դպրոցի դահլիճը վերանորոգելու նպատակով: