«ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբ

Դանիան՝ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին

2015 թ.-ի հոկտեմբերի 10 – 16-ը Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստան այցելեց Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «Միդվեստ» աղջիկների երգչախումբը` հիշատակելու դանիացի մարդասերներ Մարիա Յակոբսենին և Քարեն Յեփփեին, ովքեր 1915-ին փրկել են հազարավոր հայ երեխաների:

«Միդվեստ» աղջիկների երգչախումբը բարեգործական համերգներով հանդես եկավ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Բերդում և Ծաղկունք գյուղում:

Պատվաբեր այս միջոցառման իրականացման գործում իր ներդրումն ունեցավ «ԴԱՐ» հիմնադրամը` ցուցաբերելով ֆինանսական աջակցություն «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» ասոցիացիային:

Share on facebook