Լիտերատուրնայա Արմենիա

գրական հանդես

2012 թ. «ԴԱՐ» հիմնադրամը նախաձեռնել է (համագործակցության պայմանագրի հիման վրա ի դեմս` ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի գրողների միության, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի, «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի), բազմամյա ֆինանսավորում, տեխնիկական վերազինում և աջակցություն հանրապետությունում և նրա սահմաններից դուրս երբևէ լույս տեսած հայկական ամենահին ռուսալեզու «Լիտերատուրնայա Արմենիա» Հայաստանի գրողների միության գրական-գեղավերստական և հասարակական-քաղաքական հանդեսի տարածման գործում:
Երևանում 1958 թ. հիմնադրված «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսը հրատարակում էր այնպիսի հանրահռչակ հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են Օ. Մանդելշտամը, Ս. Գորոդեցկին, Վ. Գրոսմանը, Յու. Կարաբչիևսկին, Ա. Բելին, Մ. Ցվետաևան, Վ. Բրյուսովը, Մ. Վոլոշինիը, Ա. Բիտովը… ինչի շնորհիվ հանդեսը հայտնվեց այնպիսի հեղինակավոր հրատարակությունների շարքում, ինչպիսիք են ՝ «Նովի Միր», «Դրուժբա նարոդով», «Ինոստրաննայա լիտերատուրա», «Զվեզդա», «Զնամյա» ամսագրերը:

Խմբագրության անձնակազմի նվիրվածության և նրանց ահռելի աշխատանքի շնորհիվ հանդեսը հրաշքով գոյատևեց 90-ական թվականներին: Ցավոք, ծանր տարիներին այն կորցրեց իր նախկին փառքն ու ընթերցողներից շատերին, կրճատվեց հանդեսի բովանդակությունն ու տպագրության քանակը: Ի վերջո, հանդեսը փակման եզրին էր հայտնվել 2012-ին:

Հենց այս ժամանակ էլ տեղի ունեցավ «ԴԱՐ» հիմնադրամի հետ նրա հանդիպումը: Հիմնադրամը հանձն առավ օժանդակել գրական մշակութային հանդեսի խմբագրությանը` երաշխավորելով անխաթար գործունեության շարունակականությունը:

Share on facebook