Հայաստանի ռիթմերն ու հանգերը

Ալլա Տեր-Հակոբյան

2007 թվականին «ԴԱՐ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ լույս է տեսել Ալլա Տեր-Հակոբյանի Հայաստանի մասին բանաստեղծությունների և հայերենից արված թարգմանությունների՝ «Հայաստանի ռիթմերն ու հանգերը» («Ритмы и рифмы Армении») գիրքը:

«…Իմ կարծիքով լավագույն թարգմանությունն այն է, երբ ընթերցողը չի գիտակցում, որ տվյալ բանաստեղծությունը գրված չէ իր մայրենի լեզվով։ Այսինքն՝ թարգմանիչը (ով, անշուշտ, բանաստեղծական շնորհքով է ընձեռված) պետք է փորձի աշխատանքի ընթացքում (ո՛չ, ավելի ճիշտ կլինի ասել՝ արարման) զգալ այն ոգեշնչումը, որ ապրել է հենց ինքը՝ հեղինակը։ Եվ այստեղ այնքան էլ կարևոր չէ, որ թարգմանության մեջ օգտագործվել է բնագրին օտար բառ կամ ստեղծվել է մեկ այլ պատկեր. գլխավորն ընթերցողի վրա ազդեցության հուզական ուժի և հեղինակի գաղափարի հետ համընկնումն է:
Գրքի շապիկին նկարիչ և բանաստեղծ Սվետլանա Հակոբյանի կտավն է, ում բանաստեղծությունը Ժաննա դ՛Արկի հզոր, հերոսական անհատականության մասին ընթերցողը ևս կկարողանա ընթերցել ժողովածուում։ Եվ ի՜նչ երջանկություն է, որ մեր մոլորակի վրա և, մասնավորապես, նրա կյանքով լեցուն կտորի՝ հայկական հողի վրա, կան այսքան տաղանդներ։» (Ա. Տեր-Հակոբյան, գրքի առաջաբանից)

Share on facebook