«Էներգետիկայի Հայկական գործակալություն» հիմնադրամն իրականացրել է «Լուսավոր սահման» բարեգործական-սոցիալական ծրագիրը, որի նպատակն է` Հայաստանի և Արցախի սահամանամերձ համայնքներում մշտապես բնակվող ընտանիքներում կապիտալ ներդրում կատարել երկարաժամկետ էներգախնայողություն ապահովող լուսադիոդային LED լամպերի տեսքով: 27 սահմանամերձ համայքններում բնակվող ավելի քան 5000 ընտանիքների արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 25.000 բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբարատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային սպասարկում ունեցող LED լամպեր: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 27 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 3.750 մլն կՎտժ (150 մլն ՀՀ դրամ): Ծրագիրը կայացել է բազմաթիվ կազմակերպությունների և անհատների նվիրատվությունների շնորհիվ: «ԴԱՐ» հիմնադրամը նույնպես իր ներդրումն ունեցավ այս գործում: