Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է Ծաղկունք գյուղի արևելյան մասի Խաչի դոշ կոչվող բարձունքում` 7-րդ դարի կառույց Սուրբ Սարգիս մատուռի հարավային մասում (2003-2006 թթ.) : Եկեղեցու ճարտարապետն է Վաչագան Թադևոսյանը: Վերանորոգվել է նաև մատուռը: Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006թ. հոկտեմբերի 7-ին: