Նոր անուններ

պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոն
նոր անուններ

Գյումրու աղետալի երկրաշարժից հետո Հայաստանում ստեղծվեց «Նոր Անուններ» ծրագիրը, որը մեծ նվիրվածությամբ առ այսօր պատանի երաժիշտ կատարողների համար անչափ կարևոր աշխատանք է կատարում: 2020 թ.-ին «Նոր Անուններ» ծրագիրը անցկացրեց մի շարք միջոցառումներ: Տեղի ունեցավ պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը, որը հնարավորություն է ընձեռում մերօրյա պատանիներին բացահայտել իրենց կարողությունները: Ինչպես նաև կայացան մի շարք համերգներ և հյուրախաղեր:

Խոհակից լինելով ծրագրի գաղափարներին` «ԴԱՐ» հիմնադրամը իր աջակցությունը ցուցաբերեց ծրագրի միջոցառումների իրականացմանը:

Share on facebook