Հին գլխատան վերականգնում

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի զարգացման ծրագրերի շրջանակում «ԴԱՐ» հիմնադրամը մեծ պատրաստակամությամբ իր աջակցությունը ցուցաբերեց գյուղի գլխատան վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին:

19-րդ դարին թվագրվող գլխատունը կառուցված է հազարաշեն տիպով` փայտաշեն կառույց հողածածկ տանիքով և երթիկով: Հրաշալի կերպով պահպանված հսկա հենափայտերն ամրակայվել են, մաքրվել դարերի փոշուց, պեղումների արդյունքում տեղում հայտնաբերվել է երեք թոնիր, որոնցից մեկում գտնվել է 12-րդ դարին թվագրվող խեցեղեն: Գլխատունն այսօր լիովին վերագործարկվել է, գյուղի կանայք այստեղ ամեն օր լավաշ են թխում և ավանդական լավաշի պատրաստման գործընթացին ծանոթացնում Ծաղկունք այցելող զբոսաշրջիկներին:

Share on facebook