Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես

Հայաստան - 2018

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում 2018 թ. աշնանը անցկացվեց «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան, 2018 – Ժամանակակից արվեստի հնչյուններ» (International Contemporary Art Exhibition: Armenia 2018. Soundlines of Contemporary Art) խորագրով ցուցահանդեսը: Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 7 տարբեր վայրում ներկայացվեցին ավելի քան 50 միջազգային արվեստագետի աշխատանքներ:

«ԴԱՐ» հիմնադրամը Ֆինանսական նվիրատվության տեսքով աջակցություն ցուցաբերեց «Շաուլա Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին` «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018»-ի (ICAE) կազմակերպման համար:

Share on facebook