Previous
Next
Բարձր արժևորելով կինոարվեստն ու նրա դերն ու նշանակությունը սերունդների զարգացման գործում՝ «ԴԱՐ» հիմնադրամն 2019 թ. հունվարին իր աջակցությունը ցուցաբերեց «Քեզ հաղթանակ կնվիրեմ» գեղարվեստական ֆիլմի ստեղծման աշխատանքներին, պրեմիերայի կազմակերպմանն ու ֆիլմի առաջխաղացմանը:
Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների սերունդների փոխհարաբերության, մշակութային ու պատմական ժառանգության, ազգամիջյան և միջանձնային փոխհարաբերությունների, ժամանակակից մարդու հոգևոր վերածննդի ճանապարհի մասին: