Նպատակ ունենալով աջակացել տեղացի և սփյուռքահայ արվեստագետներին՝ հնարավորություն և հարթակ ընձեռելով իրենց արվեստը ներկայացնելու համար՝ «ԴԱՐ» հիմնադրմաը միացավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից նախաձեռնած մի նոր մշակութային միջոցառման կազմակերպմանը:
ՀԲԸՄ 113-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ 2019 թ.-ին Երևանում բացառիկ համերգով ելույթ ունեցավ Մարիաննա Շիրինյան – Դանիել Ռոլանդ – Մայա Բոգդանովիչ եռյակը: