Օրփեոս և Էվրիդիկե

օպերա

Հուլիսի 16-ին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում հայ հանդիսատեսի համար առաջին անգամ կներկայացվի Քրիստոֆ Գլյուկի հանրահայտ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան՝ ֆրանսաբնակ 23-ամյա ռեժիսոր Վռամ Կարապետյանի բեմադրությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ «ԴԱՐ» հիմնադրամը սիրով միացել է այս մշակութային նախաձեռնությանը` աջակցելով բեմադրության ստեղծմանն ու իրականացմանը:

Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանն իր հարցազրույցներից մեկում նշել է. «Մենք պիտի շատ դրական էմոցիաներով լցվենք։ Ես ավելի քան համոզված եմ, որ սփյուռքով ապրող և աշխատող մեր արվեստագետները պիտի վերադառնան Հայաստան ժամանակավորապես, պիտի աշխատեն, իրենց միջավայրը ստեղծեն, իրենց փորձը փոխանակեն մեր երիտասարդների հետ։ Փառք Աստծո, գտել ենք հովանավորներ, որոնք հասկացան, որ շատ կարևոր է մշակույթի դերը այս պահին, չնայած շատերն էլ ասեցին, թե ժողովուրդը սոված ա, իսկ դու օպերա ես բեմադրում։ Մենք եթե սպասենք, որ բոլորը կշտանան, տանիք ունենան իրենց գլխի վրա, մենք մեր այբուբենը կմոռանանք», – ասել է Հասմիկ Պապյանը։

Share on facebook