․․․գաղափար, բազմապատկած մարդու․․․
․․․գաղափարից՝ դեպի հայեցակարգ․․․
․․․ռազմավարությունից՝ դեպի իրագործում․․․
․․․ձևավորելով ապագան․․․

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է կոնկրետ նպատակներին և միշտ ունի կոնկրետ հասցե։ Մեր նախաձեռնությունները կենտրոնացած են շոշափելի արդյունքների վրա, հենվում են մարդկային ներուժի և նորարարական փորձի վրա և կոչված են նպաստելու մարդկային բարեկեցությանն ու Հայաստանի կայուն զարգացմանը:

Մենք նախաձեռնում, իրականացնում և աջակցում ենք կրթական նախագծերին և տարածաշրջանային զարգացման ծրագրերին, մենք հոգում ենք շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, անգին ազգային ավանդույթների մասին, որոնք ձևավորում ու պահպանում են մեր ինքնությունը և համալրում համաշխարհային մշակույթի գանձարանը:

Իմաստալից, չափելի և կայուն արդյունքի հասնելու համար մենք օգտագործում ենք մեր ողջ փորձն ու ռեսուրսները՝ լուծելու հրատապ խնդիրները և իրականացնելու մեր բոլոր ջանքերի հիմնական նպատակը։

Հիմնադրամն առաջին հերթին մարդիկ են՝ համախոհներ և էնտուզիաստներ, մասնագետներ և կամավորներ, թիմ և շահառուներ, որոնք միավորված են ընդհանուր գաղափարով, կարող են երազել և աշխատել։ Մենք սկսում ենք անցյալից, գործում ենք ներկայում՝ կերտելով ապագան։

ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ

Հանրապետության փ․ 37,
0010 Երևան, Հայաստան
+374 10 501515
info@darfoundation.am